Մշտապես խնամված և թարմ տեսք ունենալու համար պարտադիր չէ մեծ գումարներ վատնել բրենդային խանութներում: Կարելի է հետևել մի քանի թրենդների, որոնք չեն ազդի դրամապանակի վրա և ձեզ ինքնատիպ տեսք կհաղորդեն:

Պարտադիր է զգեստապահարունում ունենալ սև ու սպիտակ հագուստ, որը դասական է և կարող է հազարավոր ինքնատիպ կերպարներ ստեղծել: Խորհուրդ է տրվում ընտրել կաշվե կիսաշրջազգեստներ, կտորից տաբատներ, սպիտակ վերնաշապիկներ, սև կամ սպիտակ սպորտային հագուստներ:

Պետք է հիշել, որ այս գույները երբեք նորաձևությունից դուրս չեն գալիս:

Կտորից կիսաշրջազգեստները և առանց կրունկ կոշիկները նույնպես կարող են ոճային տեսք հաղորդել ձեզ: Ընդ որում, կիսաշրջազգեստները կարելի է համատեղել ինչպես դասական բլուզների, այնպես էլ' թույլ գործվածքների հետ:

Խորհուրդ է տրվում կրել կոստյումներ, որոնք տարածված թրենդներ են: Դրանք հարմարավետ են թե՛ աշխատանքի գնալիս, թե՛ հատուկ առիթների համար: Ինչ վերաբերում է գույներին' կարելի է ընտրել կամ սև և սպիտակ, կամ առավել մուգ գույների կոստյումներ: