Ամերիկացի գիտնականները ստեղծել են հողի պտղաբերությունը ստուգող սարք, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում տալով Հողի ուսումնասիրման ամերիկյան գիտական հասարակության կայքին:
Դրա միջոցով հնարավոր է պարզել ազոտի, ֆոսֆորի, ծծմբի, կալիումի, ինչպես նաև այլ ակտիվ օրգանական նյութերի պարունակության մակարդակը հողում:
Ենթադրվում է, որ սարքը պետք կգա «3-րդ աշխարհի» գյուղացիներին, որովհետև այն էժան է, հեշտ է օգտագործվում և արդյունավետ է: