Ճանաչված ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովն ու նրա կինը՝ Իրինան, զույգ երեխաների ծնող են դարձել։ Ինչպես հայտնում է showbiz.delfi.ua կայքը, այս մասին պատմել է դերասանի հայրը՝ Վիտալի Բեզռուկովը։

Երջանիկ պապիկը չի մանրամասնել, թե արդյոք նրանք ծնվել են փոխնակ մոր օգնությամբ, թե նրանց լույս աշխարհ է բերել Իրինան, սակայն բացահայտել է, որ թոռնիկները լույս աշխարհ են եկել 1 տարի առաջ։ Բեզռուկով ավագի խոսքով՝ թոռնուհու անունն Ալեքսանդրա է, իսկ թոռնիկինը՝ Իվան։

Անձամբ զույգը չի մեկնաբանում այս տեղեկություններն ու անձնական կյանքի վերաբերյալ բոլոր մանրամասները գաղտնի է պահում։

138164694313816468181381646818Katie-Holmes-6281381646806