Օրեր առաջ KGI Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն հայտարարել է, որ Apple-ը մտադիր է 2014-ին ներկայացնել իր նոր 12 դույմ անկյունագծով MacBook-ը, հայտնում է Business Insider-ը:

Ըստ Կուոի տեղեկությունների՝ 12 դույմ անկյունագծով և բարձր կետայնությամբ էկրանով նոութբուքը կլինի ավելի բարակ և թեթև, քան ներկայիս MacBook Air-ը:

Ըստ Կուոյի՝ այս անգամ ևս նոր MacBook-ը «կվերաիմաստավորի» լափթոփերի ներկայիս կիրառությունը: