Րոպեներ առաջ ավարտվեց ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի Հայաստան - Բուլղարիա խաղը, որն ընթացավ «Հանրապետական» մարզադաշտում: Խաղին հետևում էին բոլոր հայերն ու բոլոր հայ աստղերը: ArmStar.am-ը հետևում էր ոչ միայն խաղին, այլև դրա վերաբերյալ աստղերի ֆեյսբուքյան գրառումներին և ապրումներին: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով' հօգուտ մեր հավաքականի:

Ինչպես միշտ, նրանցից ոմանք գրառումները սկսել էին գուշակություններով. «Ես ասել եմ, էսօր հայերը խոշոր հաշվով կրելու են: 4-0, կարճ ասած Հայաստա~ն, հաղթանա~կ, Հայաստա~ն, հաղթանա~կ…, ուռաաաա~»,- գրառել էր դերասան Անդրանիկ Հարությունյանը:

Մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը ցավով արձանագրում էր, որ իր ոտքը «խերով» չէ հայ ֆուտբոլիստների համար. «Երևի ես էլ չգնամ մարզադաշտ, հենց չեմ գնում, մերոնք հաղթում են»:

 

Շարունակությունը՝ այստեղ: