Բոլորս ենք սիրում գրկախառնվել, դա փաստ է: Սեղմվելով սիրելի մարդուն, մենք հսկայական էներգետիկ ուժ ենք ստանում, ինչը հաճախ հիանալի կերպով «լիցքավորում» է մեզ' կարծես հաղորդելով երկրորդ շնչառություն: Ի դեպ տղամարդիկ էլ են սիրում գրկախառնվել և անգամ դա որևէ ամոթալի բան չեն համարում, ուստի բացեիբաց խոսում են դրա մասին: Եվ իհարկե չարժե հիշեցնել, թե որքան կարևոր են տարբեր տեսակի ամենօրյա գրկախառնություններն ամուր և առողջ հարաբերությունների համար:
Ողջունող գրկախառնություններ: Հաճախ հանդիպելիս առանց մտածելու գրկում ես նրան, և դա հիանալի է: Դա ցույց է տալիս, որ նա թանկ է քեզ համար, և դու կարոտում էիր:
Արցունքոտ գրկախառնությունները հաճախ տեղի են ունենում, երբ դու լաց ես լինում նրա ներկայությամբ, իսկ նա քեզ գրկում է: Նման դեպքերում բառերն ավելորդ են, պարզապես քեզ գրկելով նա ցույց է տալիս իր զգացմունքների ուժգնությունն ու աջակցությունը:
Հրահրող գրկախառնություններն արդիական են, երբ հաստատ գիտես, որ դրանցից հետո շարունակություն է լինելու: Նրան սեղմվելիս դու կարծես թե ասես. «Հաջորդ անգամ, երբ քեզ այսպես ամուր գրկեմ, վրաս հագուստ չի լինելու»:
Բաժանման գրկախառնությունները լի են օդանավակայաններում և կայարաններում: Դու կարծես թե ցանկանում ես հիշել նրա բույրը, որպեսզի այն մնա քեզ հետ որքան հնարավոր է երկար: Իսկ գուցե նրան նման կերպ գրկում ես ամեն օր, երբ աշխատանքի ես ճանապարհում կամ ինքդ ես տուն գնում. դա նույնպես հիանալի է: Դա նշանակում է, որ ձեր հարաբերությունները դեռ թարմ են ու կրքոտ:
Բազմոցային գրկախառնություններն այնքան նուրբ ու հարմարավետ են, երբ միասին, ասենք, ֆիլմ եք դիտում' ծածկոցով ծածկված: Ի դեպ ոչ ոք չի արգելում չարաճճիություններ անել ծածկոցի տակ :)