Մանկական հոգեբանները խորհուրդ են տալիս հրաժարվել որոշ արտահայտություններից փոքրիկին չվնասելու համար:

1. Քեզ մոտ ոչինչ չի ստացվում, տուր ես անեմ
Հոգեբանները հավաստիացնում ես, որ այս արտահայտությունը վնասում է փոքրիկին և տրամադրում է անհաջողության: Նա իրեն հիմար և անփույթ է զգում և ապագայում վախենում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել' մտածելով, որ մայրիկն էլի կբարկանա:
2. Վերցրու, միայն թե հանգստացիր
Ծնողներին դժվար է դիմանալ ժամեր տևող նվնվոցին' «լավ էլի, տուր, դե տուր»: Բայց համաձայնելով փոքրիկին տալ այն, ինչ նա ցանկանում է, ծնողները սովորեցնում են փոքրիկին, որ լացելով, նվնվալով և համոզելով կարելի է հասնել ամեն ինչի, իսկ մայրիկի «ոչ»-ին չի կարելի լուրջ վերաբերվել:
3. Մի անգամ էլ տեսա, չփոշմանես
Ինչպես ցույց է տվել փորձը' սպառնալիքից այն կողմ գործը չի հասնում: Ոչ մայրիկը, ոչ հայրիկը չեն իրագործում իրենց խոստումը, իսկ փոքրիկը վախենում է: Այս արտահայտությունը փոքրիկի մոտ արթնացնում է միայն վիրավորանք: Մի վախեցրեք ձեր փոքրիկին:
4. Ասեցի' հենց հիմա վերջացրու
Պետք չէ այդքան կտրուկ լինել փոքրիկի հետ: Չէ՞ որ նա ձեր փոքրիկն է: Եթե դուք մի պահ կորցրեցիք ինքնատիրապետումը, ավելի լավ է ներողություն խնդրել: Փոքրիկը նեղանում է և իրեն անզոր զգում: Եվ «վերջացնելու» փոխարեն փոքրիկները սկսում են արտասվել կամ կամակորություն անել, իսկ դեռահասները լուռ հեռանում են և ամփոփվում իրենց մեջ:
5. Դու պետք է հասկանաս, որ…
Փոքրիկները քարոզներ չեն ընկալում, և նրանց մոտ արթնանում է ինքնապաշտպանողական ռեակցիա: Հիշեք, որ փոքրիկը նույնպես մարդ է, ում մոտ «խնդիր» է առաջացել, և այդ պահին նա ձեր կարիքն ունի, այլ ոչ քարոզի:
6. Տղաները (աղջիկները) իրենց այդպես չեն պահում
Անընդհատ դա ասելով ծնողները երեխայի մոտ սերմանում են որոշակի կարծրատիպեր: Եվ մեծանալով տղան արդեն չի կարող ադեկվատ ընկալել իր էմոցիոնալությունը, իսկ աղջիկները բարդույթավորվում են, եթե չափազանց կանացի չեն լինում:
7. Մի նեղսրտիր մանրուքների պատճառով
Գուցե փոքրիկի համար դա բնավ էլ մանրուք չի: Հիշեք ձեզ մանուկ հասակում: Այո, փոքրիկը կարող է նեղսրտել, եթե իր տնակը փլվել է կամ խաղալիք մեքենան փչացել է: Չէ՞ որ իր փոքրիկ աշխարհում տնակն ու մեքենան արդեն իսկ շատ կարևոր են:

8. Խնայիր առողջությունս
Մայրիկները հաճախ են այդպես ասում: Բայց հիշեք' վաղ, թե ուշ այդ ամենը դադարում է լուրջ ընկալվել, և մայրիկի վատ ինքնազգացողությանը փոքրիկն արդեն լուրջ չի վերաբերում: Նա մտածում է, որ մայրիկն այդպես է ասում, որպեսզի ինքը դադարի թռչկոտել, աղմկել, խաղալ և այլն:
9. Ոչ, մենք դա չենք գնի, փող չկա, թանկ է
Դժվար է փոքրիկին բացատրել, թե ինչու չի կարելի ամեն ինչ գնել, բայց ստացվում է, որ երբ մայրիկի կամ հայրիկի մոտ փող լինի, կարելի է ամեն ինչ գնել: Փոքրիկը հենց այդպես է հասկանում այդ արտահայտությունը: Ավելի լավ է ասել' «դու արդեն նման խաղալիք ունես» կամ «այսքան շոկոլադը վնաս է»:
10. Բոլորը նորմալ երեխաներ ունեն, իսկ ես…
Այսպիսով դուք պիտակում եք երեխային, իջեցնում եք նրա ինքնագնահատականն, ու փոքրիկն իսկապես սկսում է մտածել, որ իր մոտ ամեն բան կարգին չէ:

 

Աղբյուրը' Մայրիկի անկյուն