Assouline հրատարակչությունը նոյեմբերին գիրք-ալբոմ կներկայացնի դիզայներ Էլի Սաաբի ստեղծագործական կյանքի մասին։ Գրքի հեղինակը՝ լրագրողուհի Ժանի Սամեն, հավաքել է 200 լուսանկար, այդ թվում՝ օրիգինալ լուսանկարներ, որոնք սիրով տրամադրել է հայտնի լուսանկարիչ Լազիզ Համանին, հայտնում է buro247.ru-ն։

Գիրքը ներկայացնում է դիզայների ստեղծագործական հաջողությունները և պատմում է նրա հայտնի հաճախորդների պատմությունը, որոնք, իհարկե, կրել են Elie Saab բրենդի հագուստներ։ Նրանց թվում են Քեյթ Ուինսլեթը, Անջելինա Ջոլին, Սելին Դիոնը, ինչպես նաև թագավորական ընտանիքների անդամներ՝ Շվեդիայի արքայադուստր Վիկտորյան և Մոնակոյի արքայադուստր Շառլոտան։

Գիրքը կարող է հիանալի նվեր դառնալ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են նորաձևությամբ և Սաաբի աշխատանքներով։