Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Round սմարթֆոնը, որն անվանել է «աշխարհում առաջին կոր էկրանով սմարթֆոնը», գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The USA Today-ին:
Նոր Galaxy-ն համալրված է 5,7 դյույմանոց Full HD Super AMOLED էկրանով: Կորության շնորհիվ օգտատերերը կկարողանան օգտագործել այսպես կոչված՝ Roll Effect-ը: Դա թույլ կտա ստուգել ամսաթիվը, ժամը, բաց թողած զանգերը և մարտկոցի լիցքավորման մասին տվյալները, անգամ, երբ գլխավոր էկրանն անջատված է:
Galaxy Round-ը նաև արձագանքելու է տարածության մեջ դիրքի փոփոխություններին: Դա թույլ կտա օգտատերերին պարզապես թեքել հեռախոսը մի քանի գործառույթների համար:
Հեռախոսը վաճառվելու է Կորեայում: Մոտավոր գինը և այլ երկրներ արտահանման հնարավորության մասին դեռ չի հաղորդվում: