«Պողպատե նյարդերով» իսպանացի Պաբլո Խուրադո Ռուիսը թանաքի հազարավոր կետերով մանրակրկիտ նկարներ է ստեղծում սպիտակ կտավի վրա:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, նկարչի խոսքով՝ իր ստեղծագործական տաղանդով նա փորձում է վերարտադրել մարդկային կերպարը:

Իսպանացին վաղ տարիքից հետաքրքրվել է գրաֆիկական արվեստով և հետագայում սկսել է ներկայացնել իր յուրօրինակ արվեստը: Այժմ նա հայտնի է իր ուլտրաիրական նկարներով, որոնք նա ստեղծում է կետանկարչության արվեստի շնորհիվ' սպիտակ կտավի վրա սև թանաքի հազարավոր կետեր թողնելով: