Հանրահայտ Esquire ամսագիրը 7 տարվա ընդմիջումից հետո աշխարհի ամենասեքսուալ կնոջ կոչումը կրկին շնորհել է հոլիվուդյան ճանաչված դերասանուհի Սկարլետ Յոհանսոնին, հայտնում է Daily Mail-ը։
Ի դեպ, Յոհանսոնը, ով հաղթող է դարձել նաև 2006թ., դեռևս միակն է, ով ըստ Esquire-ի՝ 2 անգամ է ամենասեքսուալը ճանաչվել։
Այս կապակցությամբ 28-ամյա գեղեցկուհին զարդարել է ամսագրի հոկտեմբեր ամսվա համարի շապիկը, որը վաճառքում կհայտնվի ամսի 15-ին։
Վերջերս հայտնի է դարձել, որ Յոհանսոնը նշանադրվել է ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորիակի հետ։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Esquire-ը մոլորակի ամենասեքսուալ կին էր ճանաչել դերասանուհի Միլա Կունիսին։