Ջեսիկա Ալբան դարձել է West East ամսագրի նոր թողարկման հերոսուհին: Հարցազրույցում 32-ամյա դերասանուհին, բիզնեսլեդին և 2 երեխաների մայրը պատմում է, թե իրեն ինչպես է հաջողվում պահպանել կյանքի ներդաշնակությունը.

«Եթե խոսենք տարբեր բնագավառների հավասարակշռության մասին, ես փորձում եմ ապրել իմ կյանքը լավագույնս և երբեմն գնում փոխզիջումների»:

Իսկ թե ինչ կոմպրոմիսներ նա նկատի ունի, դա մնում է գաղտնիք: Հավանաբար նա խոսել է իր դերասանական կարիերայի մասին, որը վերջերս ակտիվ չէ: Սակայն առաջիկա տարում Ալբան հնարավորություն ունի շատ ակտիվորեն զբաղվելու դերասանական գործունեությամբ:

Հիշեցնենք, այս ամիս էկրաններ են դուս գալու նրա դերակատարմամբ երկու ֆիլմ, կատակերգություն «Մեծ երեխաները բաժանվում են» և «Մաչետեն սպանում է» մարտաֆիլմը: 2014-ին Ալբան կհայտնվի նվազագույնը 4 հեռուստատեսային և կինոնախագծերում, իսկ մինչ այդ առաջարկում ենք հիանալ նրա նոր ֆոտոշարքով:

600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580