Երբ խոսում ենք աստղային կերպարանափոխությունների մասին, պարզապես անհնար է չհիշել համաշխարահային մեծության աստղ Քրիստինա Ագիլերային: Սիրված ու ճանաչված այս երգչուհին, ով տարիներ առաջ պարզապես հիացնում էր իր արտաքինով, այնքան կտրուկ փոխվեց, որ ոչ ոք չհասկացավ, թե ինչ կատարվեց նրա հետ:
FashionYan-ն այսօր կներկայացնի Քրիստինա Ագիլերայի անհավանական կերպարանափոխությունը, որն ուղեկցվեց քաշի ավելացմամբ:
Ագիլերան սկսեց կտրուկ գիրանալ 2011 թվականից: Ահա, թե ինչպիսին էր նա մինչ այդ' իր կարիերայի գագաթնակետին.

Իսկ այստեղ նա արդեն գիրուկի կարգավիճակում է.

Ինքը' Ագիլերան, կարծես, այդքան էլ չէր նեղվում իր չափսերից: Մի անգամ նա ասել է. «Այժմ ես գեր եմ, համակերպվեք դրա հետ: Նախկինում իմ պրոդյուսերներն ինձ վախեցնում էին, որ եթե ես քաշ հավաքեմ, ոչ ոք չի գնի իմ ձայնասկավառակները: Բայց հիմա ես ոչ ոքի թույլ չեմ տա իմ մարմնի հաշվին գումար աշխատել: Համակերպվեք իմ նոր մարմնի հետ»:

Թե ինչն էր երգչուհու' այսքան կտրուկ գիրանալու պատճառը, ոչ ոքի հայտնի չէ: Կապվա՞ծ էր դա ամուսնալուծության հետ, թե ոչ, նույնպես մինչ օրս պարզ չէ: Ագիլերան այսքան չէր գիրացել անգամ ծննդաբերությունից հետո: Պարզ էր միայն մի բան' երգչուհին չէր նեղվում ավելորդ քաշից և նոր մարմնում իրեն ավելի լավ էր զգում:
Եվ, իրոք, դատելով, թե որքան անկաշկանդ էր պահում իրեն Ագիլերան համերգների ու երեկույթների ժամանակ, հասկանում ես, որ երգչուհին չէր ստում:

Երգչուհու կերպարանափոխությունը, սակայն, կարճ տևեց: 2013 թվականի սկզբներին Քրիստինան հաճելիորեն զարմացրեց բոլորին' հրապարակելով նոր լուսանկարներ միանգամայն նոր կառուցվածքով: