«Աշնանային» բաղադրատոմսերի Ձեր ցանկը LN-ն առաջարկում է համալրել եւս մեկով: Այն յուրահատուկ է և հետաքրքիր, բայց ամենակարևորը' շատ համեղ:
Անհրաժեշտ է'
հավի կրծքամիս' 1հատ,
պահածոյացված եգիպտացորեն' 1տուփ,
վարունգ' 2 հատ,
չամիչ,
բուլղարական պղպեղ' 2 հատ,
մայոնեզ:
Պատրաստման եղանակը.
Հավի կրծքամիսը կտրատեք խորանարդիկների և տապակեք: Վրան աղ և պղպեղ ցանեք: Դրեք թղթե սրբիչի վրա, որպեսզի յուղը ներծծվի:
Եռացող ջրի մեջ գցել չամիչը 5 րոպեով, ապա հանել, չորացնել: Կտրատեք վարունգն ու բուլղարական պղպեղը: Խառնեք այս ամենին նաև եգիպտացորենը, ավելացրեք մայոնեզը, և «Աշնանային» աղցանը պատրաստ է: Բարի ախորժակ: