Քիմ Քարդաշյանն իր կամքից անկախ «ապացուցել է», որ ընտանիքի մասին շոուն ոչ թե իրական, այլ բեմադրված, սցենար ունեցող շոու է: Քարդաշյանը որոշ լուսանկարներ է հրապարակել ամանորյա սերիաներից:

Այն դեպքում, երբ բոլորի համար սեպտեմբեր է, Քարդաշյանների ընտանիքում արդեն զարդարված են տոնածառներն ու ընտանիքի անդամները պատրաստ են տոնել Սուրբ ծնունդը:

Նկարներին կից Քարդաշյանը գրել է. «Երկար, հիասքանչ աշխատանքային օր՝ ընտանիքի հետ միասին: Նկարահանել ենք շատ գեղեցիկ սուրբծննդյան սերիա»: