Բոլոր կանայք էլ գիտեն, որ կարմիր շրթներկով իրենք ամենուր ուշադրության կենտրոնում կլինեն, բայց գիտեն նաև, որ ուշադրության կենտրոնում կլինեն նաև շրթներկի այն աննշան թերությունները, որ թույլ կտրվեն այն քսելու ժամանակ:
Ինչպե՞ս քսել կարմիր շրթներկ, խուսափելով սխալներից, մանրամասն ցույց է տրված հոլովակում: Ասենք, որ կարմիր շրթներկ քսելուց առաջ պետք է սկրաբով մաքրել շուրթերը, ապա տոնային կրեմ քսել նրանց, եզրագծել մարմնագույն մատիտով ու հնարավորինս տարածել մատիտը: Վրայից պետք է քսել նաև կարմիր մատիտ և նոր միայն անցնել բուն շրթներկի կիրառությանը, որից հետո էլ պետք է ավելորդ մասերը զգուշորեն ծածկել տոնային կրեմով: