Տղամարդկանց սովորություններն այնքան միանման են, որ դրանք կարելի է անգամ դասակարգել...

Այսպես, առաջին տեղում համակարգչային խաղերն են: Բացի այդ, որ համակարգիչը ուժեղ սեռի համար փոխարինում է հաճույքի շատ տեսակները, համակարգչից եկող ճառագայթումը վատ է անդրադառնում էրեկցիայի վրա:

«Պատվավոր» երկրորդ տեղը կանանց խնդրանքներն ականջի հետև գցելն է: Կանայք բողոքում են նաև նրանից, որ լոգանքից հետո իրենց տղամարդիկ չեն մաքրում լոգասենյակը: Նրանց դուր չէ գալիս նաև այն, որ տղամարդիկ խտրականություն են դնում, երբ կանայք մեքենա են վարում:

Կանանց դուր չի գալիս նաև այն, որ տղամարդիկ տան բոլոր անկյուններում իրենց գուլպաներն են թողնում, հետո բողոքում են, որ չեն կարողանում դրանք գտնել: Կանայք նյարդայնանում են նաև նրանից, որ մոլորվելիս տղամարդիկ երբեք անծանոթներից ճանապարհը չեն հարցնում:

Կանայք բողոքում են, որ իրենց սիրելիները տանը պահում են շատ անպետք իրեր, մեխեր, գործիքներ և այլ մանր մունր բաներ: Թեև հենց այդ գործիքներով են տղամարդիկ հետո վերանորոգում տան անսարք իրերը:

Կանայք տանել չեն կարողանում, երբ տղամարդիկ չեն իջեցնում զուգարանակոնքի նստատեղը միզելուց հետո:

Ամենից շատ նյարդայնացնող սովորությունների մեջ են մտնում նաև ամեն երեկո գարեջուր խմելը, անջատված բջջային հեռախոսը, համոզմունքը, որ բոլոր կանայք տղամարդկանցից հիմար են, անպատասխանատվությունն ու մեղքի բարդումը կանանց ուսերին:

 

Հեղինակ` BornToDie