Կանադական BlackBerry-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի թաչսքրին սմարթֆոնը՝ Z30-ը, որի հետ ընկերությունը մեծ հույսեր է կապում՝ մասնավորապես նպատակ ունենալով վերականգնել շուկայում իր դիրքերը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նորույթն ունի 13 սմ անկյունագծով Super AMOLED էկրան, ավելի դիմացկուն մարտկոց։ Սմարթֆոնը համալրված է 1.7 գեգահերց հզորությամբ երկմիջուկ պրոցեսորով։
Z30-ը հասանելի կլինի եկող շաբաթվանից ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Մերձավոր Արևելքում, իսկ մինչև տարեվերջ՝ նաև աշխարհի մյուս երկրներում։
Տեսանյութը` այստեղ: