Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի ամենավտանգավոր 9 մասնագիտությունների ցանկը:
1. Անտառահատ
Այս աշխատանքը կապված է բարձրության հետ, բացի այդ հարկավոր է աշխատել չափազանց վտանգավոր սղոցների և այլ սարքավորումների հետ: 2008թ.-ի վիճակագրկական տվյալների համաձայն՝ տվյալ ոլորտում աշխատող 1000 մարդկանցից մահացել է 116 հոգի:
2. Հանքափոր
Ամեն օր աշախտանքի ընթացքում մահանում է 50-60 հանքափոր: Դա կապված է ածուխ հայթայթելու ժամանակ պայթեցումների և սողանքների, ինչպես նաև գազերի և մեթանի թունավորումների հետ:
3. Հրշեջ
Չնայած, որ հրշեջները պատշաճ պատրաստում են անցնում, որորնց ընթացքում նրանց սովորեցնում, թե ինչպես վարվել արտակարգ դրությունների ժամանակ, լուրջ վնասվածքներ ստանալու և մահանալու հավանականությունը շատ բարձր է:
4. Երկնաքերերի պատուհանների մաքրող
Այս շատ վտանգավոր աշխատանքի համար նրանք հատուկ նախապատրաստական դասընթացներ են անցնում:
5. Օդում աշխատող էլեկտրոմոնտաժող
Շատ հազվագյուտ մասնագիտություն է: Դա հասկանալի է, քանի որ բարձր լարման գծերի վրա աշխատում են մերկ ձեռքերով և բնականաբար շատ քչերն են համաձայնվում այդ աշխատանքին:
6. Ականազերծող
1996-2002թթ. ընթացքում ականազերծման աշխատանքիների ժամանակ մահացել է 500 մարդ:
7. Նավթահորերի փորելու աշխատանքներ
Այս աշխատաանքը բոլորի համար չէ, քանի որ շատ դժվար է օրը 12 ժամ գործ ունենալ բարձր այրելիություն ունեցող նյութերի հետ:
8. Ծովային պահակախումբ և փրկարար ծառայություն
Քանի որ փրկարարները գործ ունեն ջրային տարերքի հետ, ապա ամեն օր կարող են չվերադառնալ տուն:
9. Թյուննոսի որս բաց ծովում
Այս աշխատանքը բնորոշվում է մահացության բարձր աստիճանով: Թյուննոսի որսը որոշ ձկնորսների համար գումար վաստակելու միակ ճանապարհն է: Սակայն, այդ աշխատանքը շատ վտանգավոր է և գոյություն ունի դաժան մրցակցություն:
Նյութի աղբյուրը' «Ավելին, քան փաստեր»