Երգչուհի Քրիս Ուոլթոնը, ով իր եղունգները չի կտրել 20 տարի շարունակ, ցուցադրել է դրանք Լոնդոնում 2014-ի Գինեսի համաշխարհային ռեկորդների մեկնարկի նախաշեմին, ներկայացնում է Daily Mail-ը:
47-ամյա կինը, ով 5 երեխաների մայր է, 2012-ին արդեն գրացվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար եղունգներ ունեցող կին: Երգչուհին եղունգները չի կտրել 1993-ից սկսած, և այժմ դրանց երկարությունը հասնում է 61 սմ-ի:
Ոլորուն եղունգներն աճել են տարբեր ուղղություններով, սակայն դրանք, ինչպես երևում է, բոլորովին չեն խանգարում կնոջը տնային աշխատանքներ անել: Բացի այդ նա նաև նվագում է, վարում է, գոլֆ է խաղում և օգտվում է համակարգչից: