Անուշիկ Ալավերդյանը եւ Կարեն Մամիկոնյանի ղեկավարած բենդը Քաթարում տեղի ունեցած համերգներից հետո շարունակում են ակումբային ելույթների շարքը երեւանյան ակումբներում: Երգչուհին ու երաժիշտները գրեթե ամեն շաբաթ հայ երաժշտասերներին են ներկայացնում սոուլ, ջազ, բլյուզ հայտնի երգերն իրենց մեկնաբանությամբ:

 

BRAVO.am-ն օրերս ներկա է եղել “Ուլիխանյան” ակումբում տեղի ունեցած երեկոյին: Հանդիսատեսի թվում են եղել նաեւ Անուշիկի ընկերները' Մարին, Սուսաննա Պետրոսյանը, Սուրեն Առուստամյանը եւ այլք: Այս համերգին սաքսոֆոնահարի փոխարեն խմբին էր միացել շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, որի հետ էլ մի քանի երգ նորովի են մատուցել եւ իմպրովիզներ արել:

 

 

Շարունակությունը` այստեղ: