Դրեզդենի տիկնիկային թատրոնի նախկին գլխավոր դիզայներ Կերստին Բաուերը կարել է փափուկ կատու խաղալիք, որը վաճառքի հանվելուց ի վեր շատ մեծ պահանջարկ է վայելում գնորդների շրջանում։
Ինչպես նշում է Euromag-ը, գերմանացիների նման մեծ հետաքրքրությունը սովորական խաղալիքի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ այն երկրի կանցլեր Անգելա Մերկելի նմանակն է։
Փիսիկը կրում է նույնպիսի բաց կանաչ բլուզ, վզնոց ու Մերկելի «ավանդական» սանրվածքը։ Գերմանացիների կարծիքով՝ անգամ խաղալիքի դեմքի արտահայտությունն է հիշեցնում կանցլերին։
Բաուերը գտնում է, որ իր կարած խաղալիքը շատ տեղին է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով Գերմանիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ։