Ստորև ներկայացվում են պարզ հանձնարարականներ, որպեսզի աշխատանքային վայրում զգալ առույգ և ուրախ:
1. Հեռացրեք հայացքը համակարգչի մոնիտորից
Գոնե կես ժամը մեկ անգամ, մի քանի րոպեով նայեք որտեղ ցանկանում եք, բայց ոչ միայն համակարգչին: Լավագույն տարբերակը' պատուհանն է: Ամեն մի հնարավորության դեպքում, փաստաթղթերը տպելուց հետո, անպայման դրանք թղթի վրա կարդացեք:
2. Հաճախ շարժվեք:
Եթե հնարավոր է, մի օգտվեք վերելակից, աստիճանները բարձրացեք ոտքով: Գրասեղանից վեր կացեք պատեհ կամ անպատեհ առիթով: Նույնիսկ նստած ժամանակ, կարելի է շարժվել ու դիրքն անընդհատ փոխել:
3. Խուսափեք փոշուց
Աշխատանքային սեղանի վրա փաստաթղթերի տրցակը, թղթապանակները, ամսագրերն ու այլ թղթերը փոշու կայուն հավաքատեղի են, իսկ որտեղ փոշի, այնտեղ էլ մանրէներն են, էլ չենք խոսում ալերգիայի և ասթմայի մասին:
4. Օգտվեք աշխատասենյակի հեռախոսից
Եթե գրասենյակում եք, փորձեք խոսել սովորական հեռախոսով, այլ ոչ թե բջջային: Սովորական հեռախոսի ճառագայթումն տասնյակ անգամ քիչ է բջջայինից:
5. Հրաժարվեք «ոտքի վրա» ինչ-որ բան ուտելուց
Եթե հնարավոր չէ, ապա կերեք միրգ, ընկույզ կամ չիր' արևածաղկի սերմերի, թխվածքաբլիթների կամ կոնֆետների փոխարեն:
6. Սուրճի փոխարեն հյութ խմեք
Եթե կարծում եք, որ սուրճն օգնում է առույգանալ, նշանակում է չեք փորձել գրեյպֆրուտի հյութը: Եթե դա չեք սիրում, ապա խմեք ձեր նախընտրած որևէ այլ ցիտրուային հյութ:
7. Ընտրեք ձեզ հարմար աթոռ
Դա շատ կարևոր է, եթե աշխատանքը նստակյաց է, իսկ շատերի մոտ, ցավոք հենց այդպես է: Օրվա ընթացքում ոչ ճիշտ դիրքը ողաշարի համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Եթե ոչ մի կերպ չեք կարող անհարմար աթոռը փոխել, ապա դրա վրա դրեք օրթոպեդիկ բարձ:
8. Պահպանեք ջերմաստիճանային ռեժիմը
Աշխատավայրում հարկ է, որ լինի ոչ շատ տաք և ոչ էլ շատ ցուրտ: Նույնիսկ, եթե դրսում -30օC է, սենյակը շոգեբաղնիք մի դարձրեք: Եվ հակառակը' դրսում, եթե շատ շոգ է, ապա հարկ չկա նստել արհեստական սառեցված սենյակում: Ցուրտը հրահրում է մկանային լարվածություն, իսկ ավելորդ տաքությունը թուլացնում է:
9. Դուրս եկեք փողոց
Մի ծուլացեք և դուրս եկեք գրասենյակից, գնացեք որևէ տեղ: Դա և միջավայրի փոփոխություն է, և զբոսանք, և մաքուր օդ: Ծայրահեղ դեպքում կարելի է դուրս գալ և մի քիչ զբոսնել շենքի շրջակայքում:
10. Թեթև ճաշեք
Առատ ու լիարժեք ճաշից հետո կսկսեք քնել, աշխատունակությունը կնվազի, իսկ դյուրագրգռությունը կավելանա: Նույնիսկ, եթե շատ քաղցած եք, աշխատեք քիչ ուտել և հագեցվածության զգացողություն անպայման կունենաք:
11. Հանեք բարձրակրունկ կոշիկները
Եթե ստիպված եք քայլել բարձրակրունկ ու անհարմար կոշիկներով, ապա ամեն մի պատեհ առիթով հանեք դրանք, կամ էլ աշխատասենյակում պահեք մի զույգ փոխարինող ու հարմար կոշիկներ:
12.Հրաժարվեք էներգետիկ ըմպելիքներից
Եթե ցանկանում եք մի քիչ առույգանալ, ավելի լավ է խմեք բնական սուրճ, քան էներգետիկ ըմնպելիքներ. դրանք վնասակար են մաշկի և թոքերի համար, նաև հրահրում են գլխացավեր, հոգնածություն և աչքերի լարվածություն:
14. Եթե հիվանդ եք, մնացեք տանը
Ոտքի վրա տարած հիվանդությունը վտանգավոր է դրա արագ կրկնմամբ, նաև հետագա բարդություններով, և կարող է պատճառ հանդիսանալ աշխատանքային պլանների/ծրագրերի հետաձգման:
15. Օդափոխեք սենյակը
Ձմռանը դա կարելի է անել ընդմիջման ժամին, իսկ մնացած ժամանակ հարկ է պատուհանը բաց վիճակում լինի, եթե, իհարկե, հարևանությամբ ավտոմայրուղի կամ որևէ այլ գործարան չկա:
16. Չափից ավելի աշխատասիրությունը հիվանդություն է
Աշխատանքը կյանքի ընդամենը մի մասն է կազմում: Նույնիսկ, եթե մեկ այլ բնագավառում ձեզ մոտ ժամանակավոր դատարկություն է, լցրեք այն հաճելի ու օգտակար զբաղմունքներով, բայց ոչ միայն ու միայն աշխատանքով:
17. Հանգստություն պահպանեք
Ոչ մի խնդիր կամ արգելք չպետք է վնասի ձեր առողջությանը: Չափավոր և ոչ հաճախ կրկնվող սթրեսը նույնիսկ օգտակար է, բայց մշտական նյարդային լարվածությունը կարող է հրահրել մի շարք հիվանդություններ:
18. Արձակուրդ վերցրեք
Պետք չէ արձակուրդը հետագձել մինչև հաջորդ տարի, այլապես ձեռք կբերեք քրոնիկական հոգնածության համախտանիշ: Իսկ հնարավորության դեպքում արձակուրդը բաժանեք մի քանի փուլերի, եթե մեկշաբաթյա հանգիստը լիովին բավարար է:
19. Մոռացեք դեղահաբերի մասին
Եթե ցավում է գլուխը, առաջին հերթին փնտրեք պատճառը. դա կարող է լինել տոթ և չոր օդը, հոգնածությունը կամ շատ մոտ դրված մոնիտորը: Վերացրեք պատճառը և փորձեք հանգստանալ գոնե 5-10 րոպե:
20. Արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս
Աշխատանքի, գործընկերների, մասնագիտության հանդեպ մշտական դժգոհությունը սթրեսների, հոգնածության, դյուրագրգռության և այլ տկարությունների պատճառ կարող է հանդիսանալ, ընդհուպ մինչև հիպերտոնիկ հիվանդություն և դեպրեսիա:
21. Հարկ է հագուստը բնական գործվածքից լինի
Սինթետիկ հագուստը ոչ միայն տհաճ է, այլև մաշկի համար վտանգավոր, որովհետև վերջինս չի շնչում: Եթե աշխատանքի բերումով, ստիպված եք օրական 10 ժամ որևէ կոստյումով մնալ, նախընտրելի է, որ այն լինի բնական գործվածքից:
22. Զբաղվեք սպորտով
Նստակյաց աշխատանքը հարկ է փոխհատուցել լրացուցիչ շարժումներով: Գրանցվեք ֆիթնես-ակումբներում, որտեղ կարող եք գնալ աշխատանքից հետո կամ էլ ընդմիջման ժամերին: Ծայրահեղ դեպքում, աշխատանքի գնալիս, փորձեք երկար քայլել:
23. Ժպտացեք
Ժպտացեք ում ցանկանում եք' գործընկերներին, ղեկավարին, հավաքարարին կամ պահակին: Ապացուցված է. ժպիտը նպաստում է էնդորֆինների արտադրմանը, իսկ դրանք տալիս են հանգստության, ուրախության զգացողություն, լավացնում տրամադրությունն ու երկարացնում կյանքը: Իսկ հոգեկան հավասարակշռությունն ամենակարևոր նախապայմանն է:
24. Հարմարավետություն ստեղծեք
Հաճելի ու հարմար աշխատանքը նվազեցնում է սթրեսն ու հոգնածությունը, իսկ հաճելի մթնոլորտը ստեղծում դրական տրամադրվածություն և ցանկություն է առաջանում անընդմեջ վերադառնալ այնտեղ, որտեղ մարդն իրեն լավ է զգում:
25. Որևէ բանով զբաղվեք
Անգործությունը, ինչքան էլ տարօրինակ է, ավելի շատ է հոգնեցնում, քան ծանրաբեռնվածությունը: Դրա համար աշխատանքից ազատ ժամերին զբաղվեք որևէ այլ գործով. օգնեք գործընկերներին, ովքեր ինչ-որ բան չեն հասցնում ավարտել, այցելեք ընկերներին և բարեկամներին, և, ընդհանրապես, արեք այն, ինչը ձեզ ավելի հոգեհարազատ է: