Առաջիկա 5 տարիների ընթացքում Ռուսաստանի դեղատներում կարող է ծխելու դեմ պատվաստանյութ հայտնվել: Նոր դեղամիջոցի մշակմանն ուղղված աշխատանքներ է տանում փորձագետների խումբը, հայտնում է Russia Today-ը՝ ИТАР-ТАСС-ին հղումով:
«Սելեկտա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի խոսքով ներկա պահին իրականացվում են կլինիկական փորձարկումները: «Սելեկտան» ամերիկյան ընկերության դուստր ձեռնարկություն է, որը Ռուսաստան է տեղափոխում տվյալ դեղամիջոցի արտադրությունը:
Պատվաստանյութի ներգործության սկզբունքը կայանում է նրանում, որ այն արգելափակում է ուղեղի իմունային արձագանքը ծխելու ժամանակ: Պատվաստանյութի բաղադրիչները նպաստում են հակամարմինների ձևավորմանը, որոնք թույլ չեն տալիս նիկոտինին անցնել մարդու ուղեղը վնասակար նյութերից պաշտպանող հատվածը: Այսպիսով այն չի հասնում «հաճույքի կենտրոնին», և մարդ ծխելիս հաճույք չի ստանում: