Ամերիկյան Craigslist պորտալում բավականին հետաքրքիր հայտարարություն է հայտնվել, որում Ֆլորիդայի բնակիչը ցանկանում է ձեռք բերել Ferrari Enzo ավտոմեքենա՝ իրեն պատկանող կղզու դիմաց։ Կղզին գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Պորտ-Օրանժ քաղաքից ոչ հեռու, գրում է segodnya.ua-ն։

«Դրախտային վայր, 1.2 հա տարածք, տասնյակ արևադարձային ծառեր, շինարարության թույլտվություն, քաղաքն էլ շատ մոտ է՝ 10 րոպե զբոսանավով», այդպես է նկարագրում իր կղզին սեփականատերը։ Թե ինչու է նա որոշել կղզին փոխանակել Ferrari-ի հետ, նա չի բացատրում։

Ինչևէ, նման ավտոմեքենա վաճառել ցանկացողներն այդքան էլ շատ չեն։ 2002-2004թթ. ընթացքում Ferrari ընկերությունն արտադրել է ընդամենը Enzo մոդելի 401 օրինակ։ Աճուրդներում երկտեղանոց այդ ավտոմեքենան երբեմն հայտնվում է 1 մլն դոլար աժեքով։