3-ամյա սերֆինգիստին հնարավոր է տեսնել ԱՄՆ-ի լողափերում, որտեղ նա համարձակորեն «գրավում է» ջրի ալիքները, ներկայացնում է Daily Mail-ը:

Երեխայի 35-ամյա հայրը նրա համար սերֆինգի տախտակ է գնել, երբ վերջինս երկու տարեկանում ինքնուրույն սկսել է կանգնել իր խաղալիքների վրա և սահել:

Կալիֆորնիայի ափերին իր զարմանալի ունակությունները ցուցադրող 3-ամյա տղան, հավանաբար, ամենահավասարակշռված երեխան է: Նա ինքուրույն պահում է իրեն տախտակի վրա և կարողանում է դիմակայել ջրի ալիքներին: