Գերմանացի և հոլանդացի գիտնականները ժամանակակից ինֆրակարմիր նկարահանման տեխնոլոգիայի շնորհիվ կարողացել են պարզել՝ արդյո՞ք կարմրում են մարդիկ մթության մեջ, թե ոչ, հայտնում է РИА Новости-ին՝ Telegraph-ին հղումով:
Ապացուցելով, որ մարդիկ կարմրում են նաև լիակատար մթության մեջ՝ գիտնականներին հաջողվել է տալ այս դարավոր խնդրի լուծումը, որը տանջում էր դեռևս Չարլզ Դարվինին:
Կարմրելու հատկությունը զգացմունքների արտահայտման անսովոր եղանակներից մեկն է: Տարիներ շարունակ հետազոտողներին հետաքրքրել է՝ արդյո՞ք մարդ կարմրում է, երբ մենակ է և գտնվում է մթության մեջ: Փորձին մասնակցելու համար գիտնականները հրավիրել են 31-ամյա կնոջը: Երբ վերջինս հարմարվել է մութ սենյակի ջերմաստիճանին, նրան խնդրել են հիշել իր կյանքում տեղի ունեցած ամենաանհարմար միջադեպը: Ջերմացուցիչը փորձի ընթացքում ֆիքսել է ջերմաստիճանի փոփոխությունները: Արդյունքում պարզվել է, որ կինը, հիշելով անհարմար իրավիճակի մասին, կարմրել է: