Հրապարակվել են Բրիտանիայի վայրի բնաշխարհի լուսանկարչության մրցանակաբաշխության հաղթող (British Wildlife Photography Awards 2013) լուսանկարները, գրում է The Telegraph-ը:
Վայրի բնությունն ու կենդանական աշխարհն իր ողջ գեղեցկությամբ պատկերող լուսանկարների շրջանում գլխավոր մրցանակը ստացել է «սուզորդ» դելֆինի լուսանկարը, որի հեղինակը պարգևատրվել է 5000 դոլար գումարով:
Տարբեր անվանակարգերում մրցանակներ շահած լուսանկարները պատկերում են կենդանական աշխարհի կենսաբազմազանությունը: