Համացանցում տեղի կունենա «Lil Bub & Friendz» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է ամենահայտնի կատուներից մեկին՝ Լիլ Բաբին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Telegraph-ին։

Լիլ Բաբից բացի ֆիլմում կներկայացվեն նաև այլ հայտնի կատուներ, մասնավորապես՝ Բարկացած կատուն (Grumpy Cat) և Ֆեթսոնը, որը սինթեզատոր է նվագում։

Էնդի Քեպերի և Ջուլիետ Անյերի նկարահանած ֆիլմի պրեմիերան կկայանա այսօր, Vice կայքում։ Այժմ հասանելի է միայն ֆիլմի թրեյլերը։

Լիլ Բաբ կատուն հայտնիություն է ձեռք բերել 2011-ին, երբ նրա տերը՝ Ինդիանա նահանգից Մայք Բրիդավսկին, Facebook և Reddit կայքերում տեղադրել է կատվի լուսանկարները։

\