1997թ-ի օգոստոսի 31-ին ավտովթարի հետևանքով մահացավ Ուելսի արքայադուստր Դիանան: Արքայադստեր հետ միասին մահացել էր նաև իր ընկերը՝ Դոդի Ալ Ֆայեդը: Ալ Ֆայեդը և արքայադստեր վարորդը հենց տեղում են մահացել: Դիանան տեղափոխվել էր Սալպետրիերի հիվանդանոց, որտեղ երկու ժամ անց մահացել է: Արքայադուստր Դիանան աշխարհի ամենահայտնի կանանցից մեկն էր: Նրան անվանել են «Սրտերի թագուհի»: Նա ակտիվորեն մասնակցում էր բարեգործական նախագծերին և միջոցառումներին:

Իր մահից մի քանի ամիս առաջ՝ նա, առանց ափսոսելու, երեք միլիոն դոլար է հատկացրել բարեգործության համար: