Ամստերդամում Վան Գոգի թանգարանը նկարչի ամենահայտնի գործերի ռեպրոդուկցիաները վաճառքի կհանի 3D ձևաչափում, հայտնում է The Guardian-ը:
Պատճենները թողարկվել են Fujifilm-ի հետ համագործակցությամբ և կոչվել Relievos («ռելիեֆներ»): Յուրաքանչյուր նմուշը կարժենա 22 հազար ֆունտ:
3D ռեպրոդուկցիաների թվում են Վան Գոգի «Նշի ծաղկող ճյուղերը» (1890), «Արևածաղիկները» (1889), «Բերքը» (1888), «Կլիշի բուլվարը» (1887) և այլն:
Այս նոր տեխնոլոգիայով ռեպրոդուկցիան այն աստիճան ճշգրիտ է պատճենում բնօրինակը, որ նույնությամբ կրկնում է նաև կտավի ետևի կողմը:
Բոլոր օրինակները պատճենվել են 260 նմուշով՝ թանգարանի մասնագետների միջամտությամբ: