Իրինա Շեյքը բազմիցս ցուցադրելով տարբեր ապրանքանիշերի լողազգեստները, կուտակել է մեծ փորձ: Իրինան Beach Bunny-ի լողազգեստները գովազդում է 2010թ-ից: Այդ թվականից մոդելը ոչ միայն ապրանքանիշի դեմքն է, այլ նաև հեղինակել է սեփական հավաքածուն:
Իրինան բոլորից լավ է հասկանում, թե ինչ լողազգեստ է ուզում կինը:
Դեռևս հունիսին Շեյկը սոցցանցերում հայտարարել էր. «Լեդիներ, պատրաստվեք, իմ Irina Shayk for Beach Bunny լողազգեստների հավաքծուն շուտով կհայտնվի»:
Ավանդույթի համաձայն լուսանկարներն արվել են օվկիանոսի ափին՝ կապույտ ալիքների ընկերակցությամբ, շատ յուրահատուկ են՝ իրենց ոճով և ձևով:
Վերջապես ամեն ինչ պատրաստ է. մնում է դրանցով միայն հիանալ: