JATO Dynamics հետազոտական ընկերության հարցման արդյունքների համաձայն՝ Եվրոպայում ամենաշատ վաճառվող մեքենան Volkswagen Golf-ն է (արդյունքները՝ հուլիս ամսվա):
Երկրորդ տեղում է Volkswagen Polo-ն: Դրան հաջորդում են Ford Fiesta-ն, Renault Clio-ն, ապա՝ Ford Focus-ը:
Տասնյակում հաջորդաբար հետևյալ կերպ են դասավորվել մյուս առաջատարները. Peugeot 208-ը, Opel/Vauxhall Astra-ն, Nissan Qashqai-ն, Opel/Vauxhall Corsa-ն:
Տասնյակն անսպասելիորեն եզրափակել է BMW 3 Series-ը՝ նորացված մոդել, որի իրացումն ավելացել էր 45 տոկոսով: