Իտալացի գիտնականները արհեստական ռոբոտ-բույս են ստեղծել, որը բույսերի արմատների աճի իմիտացիա է ստեղծում:
Dni.ru-ի փոխանցմամբ' նոր սարքավորումը կարելի է օգտագործել գյուղատնտեսության և բժշկության մեջ:
Նոր ռոբոտը Իտալական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներն անվանել են Plantoid:
Ռոբոտը կարողանում է հողի մեջ ներթափանցել և պարզել ջերմաստիճանը, ջրի մակարդակը, ֆոսֆատների առկայությունը հողում և այլն:
Նշվում է, որ բույս-ռոբոտը թույլ կտա իրականացնել հողային շերտերի մոնիթորինգ: