Ավստրալիայի Sibling դիզայներական ընկերությունը վերջերս ներկայացրել է The Walking Shelter արտադրանքը, որը իրենից ներկայացնում է սպորտային կոշիկներ, որոնց մեջ մեկ հոգու համար նախատեսված վրան է կարված:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, վրանը զգուշորեն փաթեթավորված է կոշիկի ցանցավոր հատվածում և այն կարելի է կիրառել ցանկացած պահի, ցանկացած վայրում:
Վրան-կոշիկներն ընկերությունը նախագծել է կոշիկ արտադրող գերմանական Gorman ընկերության համար: Դրանք ստեղծվել են որպես հեշտ կիրառելի ապաստարան ճամբարականների, արշավի մասնակիցների կամ զբոսաշրջիկների համար: