Մի խումբ լեհուհիների հաջողվել է սահմանել համաշխարհային ռեկորդ՝ գործելով աշխարհում ամենամեծ ժանեկավոր սփռոցը, ինչի համար պահանջվել է մոտ 50 կմ թել։
Ինչպես հայտնում է Euromag-ը՝ սփռոցն ավարտին հասցնելու համար հմուտ լեհուհիները տանջվել են ուղիղ 4 ամիս։ Նրանք արդեն դիմել են հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին, որպեսզի իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքը պաշտոնապես գրանցվի այդ գրքում։
Սփռոցը հանրությանը կներկայացվի օգոստոսի 18-ին։