Այս լուսանկարներին նայելիս թվում է, թե դրանք արվել են ինչ-որ օտար, անծանոթ մոլորակի վրա, սակայն իրականում դրանք ներկայացնում են սովորական ջրի մեկ կաթիլում ապրող մանր օրգանիզմները։
Ինչպես նշում է Daily Mail-ը, գունավոր միկրոօրգանիզմները հնարավոր է դարձել լուսանկարել լաբորատոր պայմաններում՝ բարձրորակ մանրադիտակի օգնությամբ։
Այս օրգանիզմները հնարավոր չէ տեսնել անզեն աչքով։ Բացի այդ, այս օրգանիզմները ֆիլտրում են ջուրը։ Բրիտանական պարբերականն ընդգծում է, որ այս օրգանիզմներն ապրում են բացառապես ամենամաքուր ջրերում։