TESADASHT.am-ի «ԴՈՒ՛ ԵՍ ԵՐԿՐԻ ՀԻՄՔԸ» շարքը միտված է տարբեր ոլորտների սկսնակներին բացահայտելուն և խթանելու նրանց՝ հանրությանը ներկայանալուն: Այս անգամ որոշեցինք անդրադառնալ մի դերասանուհու, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Անուրջներ» հեռուսատասերալից: Մեր հերոսն է Աննա Մանուչարյանը՝ «Անուրջների» Լիաննան:

- Ինչպե՞ս դրվեց Ձեր դերասանական ուղու սկիզբը:

- Մասնագիտություններիս ընտրության հարցում ունեցել եմ 2 ուղղորդող: Ունեմ երկու մասնագիտություն: Արվեստում իմ առաջին քայլերը եղել են երաժշտության ոլորտում, քանի որ հայրս, լինելով երաժիշտ, ինձ միշտ հաղորդակից էր դարձնում որակյալ երժշտությանը, դե ես էլ դպրոցն ավարտելուն պես ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիա, սակայն հատկապես բեմական խոսքի հանդեպ սերս, որը մայրիկիս շնորհն էր, վերածվեց երկրորդ մասնագիտության՝ ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:

- Բեմարվեստում ի՞նչը տանել չեք կարողանում:

- Բեմարվեստում առաջին գործող ուժն անկեղծությունն է: Եվ բեմում և կյանքում տանել չեմ կարողանում կեղծիքն ու սուտը, ատում եմ այն, ինչն իրական չէ, ինչը հիմնված է ոչ իրական զգացողությունների ու զգացմունքների վրա:

- Թատրոնում և կինոյում սկսնակ դերասանուհուն ինչպե՞ս են վերաբերվում ավելի փորձառուները:

- Երբևէ խորթություն չեմ զգացել: Իմ ավագ ընկերները միշտ էլ փորձել են աջակցել ինձ, ստեղծել այնպիսի ջերմ մթնոլորտ, որ առաջին քայլերն անող դերասանուհին չընկճվի և ավելի ազատ դրսևորի իր ունակությունները:

- Բեմում կամ նկարահանման հրապարակում Ձեզ հետ կապված ո՞ր զավեշտալի դեպքն էր, որ հունից հանեց ռեժիսորին:

- Ասե՜մ (ժպտում է): Աղջկաս համար անակնկալ էին արել ու հեքիաթի հերոսներ էին մեր տուն ուղարկել ու քանի որ նկարահանման հրապարակն իմ տանը շատ մոտ էր, որոշել էին ինձ էլ ուրախացնել: Հիշում եմ՝ շատ լարված նկարահանումներ էին, շտապում էինք օրվա եթերին հասցնել և այս պատասխանատու ու հուզական տեսարանի ժամանակ ներս խուժեցին հեքիաթի հերոսներն ու առանց երկար-բարակ մտածելու սկսեցին պարել: Ռեժիսորս հունից դուրս եկավ, բայց ինձ համար էլ դա իսկապես անակնկալ էր և ես էլ բոլորի պես ապշել էի:

- Ամեն դերասան ունի իր նախընտրելի ժանրը, որտեղ ինքն իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում: Աննա Մանուչարյանը ո՞ր ժանրում է զգում իրեն ինչպես ձուկը ջրում:

- Երբ ուժերս փորձեմ բոլոր ժանրերում ավելի հստակ կկարողանամ պատասխանել այս հարցին, բաց, ամեն դեպքում, ինձ ավելի հարազատ են էմոցիոնալ, հուզական կերպարները:

- Շատերի կարծիքով՝ նկարահանվելն ու խաղալը հեշտ է: Որպես դերասան՝ այս մասին ի՞նչ կարծիք ունեք:

- Ինչ խոսք, հեշտ չէ խաղալ կամ նկարահանվելը: Սա կարող են անել շատերը, բայց գերխնդիրն այստեղ խաղալն ու նկարահանվելը չէ, այստեղ կարևոր է թե ինչպես արեցիր դա, իսկ դա կարող են իմանալ միայն այն մարդիկ, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կրթություն ու քրտնաջան աշխատանքային փորձ:

- «Անուրջներ» հեռուստասերիալն առաջինն էր Աննա Մանուչարյանի համար հեռուստատեսային փորձում: Ի՞նչ հասցրիք սովորել անյտեղ:

- Այնքան բան եմ հասցրել սովորել, ինձ համար ամեն ինչ նոր էր այնտեղ, ու ամեն բան սովորելու ենթակա էր:

- Կա՞ կերպար, որ դեռևս կվախենաք խաղալ:

- Բնականաբար, կան կերպարներ, որոնց մասին կվախենամ, նույնիսկ, մտածել: Մինչև լիովին չմարսեմ կերպարի ինքնությունը, խառնվածքը, հոգեվիճակը, մտածելակերպը, չեմ համարձակվի հանձն առնել այն խաղալու պարտականությունը:

- Սկսնակ դերասանու համար հե՞շտ է արդյոք հասկանալ ռեժիսորի տված խնդիրը:

- Իհարկե: Դա աշխատանքային պրոցես է, հասկանալը հեշտ է, իրագործելն է դժվար, սակայն եթե դու ունես համապատասխան փորձ, որը գալիս է ինստիտուտից, ամեն բան հաղթահարելի է:

- Նպաստու՞մ են արդյոք մեր երկրում, որ երիտասարդները կայանան, թե՞ մեծահասակները դժվար են զիջում իրենց «դիրքերը»:

- Նոր սերնդին ինքնադրսևորվելու հնարավորություն տրվում է: Շատ տաղանդավոր երիտասարդ դերասաններ ունենք, ովքեր արդեն իրենց տեղն ունեն թատերարվեստում:

- Ո՞վ է Աննա Մանուչարյանն՝ ըստ Աննա Մանուչարյանի և ըստ շրջապատի:

- Չգիտեմ որքանով է ճիշտ, որ այս հարցին ես պատասխանեմ, բայց բոլորը միաբերան կփաստեն, որ միշտ ուրախ եմ ու ժպիտը դեմքիս: Աննա Մանուչարյանը ուրախ մարդ է: (ժպտում է)

- Դուք թերևս ունեք որոշակի մասնագիտական փորձ: Ի՞նչ կոչ կանեք առավել սկսնակներին:

- Կասեմ միայն, որ սիրով անեն այն գործը, որ սկսել են, որովհետև սա չափազանց պատասխանատու և մշտապես հանրության դատին ենթակա աշխատանք է: Կուզենամ, որ պատասխանատվությամբ մոտենան ու հարգեն իրենց մասնագիտությունը:

Հարցազրույցը՝ Յուրա Վահանյանի