PLT հոնկոնգյան ճարտարապետական ընկերությունը մշակել է Հյուսիսային Կորեայում միջազգային օդանավակայանի նախագիծը, որի հիման վրա կկառուցվի «փքաբլիթի» տեսք ունեցող 2 տերմինալներ: Նման նախագծի համար ներշնչանքի աղբյուր են ծառայել կորեական թմբուկները: Նախատեսվում է, որ տերմինալների կառուցումը կօգնի երկրին ապահովել էական տնտեսական աճ, հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին:
Կանվոն նահանգում գտնվող փոքրիկ ռազմական օդանավակայանը կվերածվի Վոնսան միջազգային օդանավակայան անունը կրող կոմերցիոն կենտրոնի: Օդանավակայանի դիզայնը հաստատվել է հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընի կողմից:
Նա նաև հրահանգել է արդիականացնել Պհենյանի օդանավականը, որպեսզի նա հին ու ոչ ժամանակակից տեսք չունենա:
Յուրաքանչյուր տերմինալը կզբաղեցնի ավելի քան 3.000 քմ տարածք: Օդանավակայանի վերակառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար: Այն տարեկան կկարողանա սպասարկել մոտ 1 միլիոն մարդու: