168.am - ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում գտնվող բնակարանը վաճառվում է 35 մլն դոլարով: Բնակարանը գտնվում է անտառում, իսկ պատերի փոխարեն ապակիներ են տեղադրված: Ինչպես գրում է luxlux.net կայքը, ճարտարապետից շուրջ 6 տարի է պահանջվել այս բնակարանը նախագծելու համար: Ապակե պատերով տունը Կալիֆոռնիայում անվանվել է հարյուրամյակի իդեալական բնակարան: Բնակարանի գինը պայմանավորված է նաև նրանով, որ դրանից ոչ հեռու ապրում են բազմաթիվ հանրահայտ աստղեր: Բնակարանից ոչ հեռու ապրում են քաղաքական գործիչ Ալբբերտ Գորը, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, դերասան, գրող, երգիչ Սթիվ Մարտինը. բրիտանացի դերասան, հումորիստ, սցենարիստ Ջոն Կլիզը, ամերիկացի դերասան Ջեֆ Բրիջեսը:

Apake tunApake tun01