Պարզվում է' հումորի զգացումը տղամարդու ամենագրավիչ արժանիքը չէ այլեւս, ինչպես ընդունված էր կարծել երկար ժամանակ: Հոգեբանները պնդում են, որ այսօր կանանց մեծ մասը հրապուրիչ է համարում ապագայի շատ պլաններ ունեցող տղամարդկանց:
Յան Լինկեր անունով հոգեբանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ հատկապես ինտերնետային ծանոթության ժամանակ կանանց կարելի է հեշտությամբ հետաքրքրել՝ խոսելով սեփական պլաններից: Գիտնականների կազմակերպած հարցմանը մասնակցած կանանց գրեթե 40 տոկոսը խոստովանել է, որ կուզեր ծանոթանալ նախաձեռնող, արկածախնդիր տղամարդու հետ, եւ միայն 29 տոկոսի համար է զրուցակցի հումորը եղել առաջին տեղում:
Հետազոտության հեղինակը նաեւ համոզմունք է հայտնել, որ հումորը կանայք գնահատում են՝ ավելի շատ տղամարդու մեջ տեսնելով ընկերոջ, իսկ նախաձեռնողականությունը՝ ապագա ամուսնուն: