Րոպեներ առաջ ծննդատներից մեկում ծնվել է ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի և Տարոն Թովմասյանի անդրանիկ զավակը: Նորաթուխ ծնողները բալիկին հայրական պապիկի պատվին Աշոտ են կոչել:
Փոքրիկ Աշոտը ծնվել է 51 սմ հասակով և 3 կգ, 200 գրամ քաշով:
Հռիփսիմեի մենեջերի' Աննայի փոխանցմամբ ծանրամարտիկի և փոքրիկի հետ ամեն ինչ կարգին է, նրանք դեռ ծնարանում են:
Esyes.am-ը շնորհավորում է զույգին' Աշոտի լույս աշխարհ գալու կապակցությամբ, իսկ մեր ընթերցողներին խոստանում ենք առաջիկայում ներկայացնել այլ մանրամասներ և փոքրիկի լուսանկարները: