Քեմբրիջի դուքսը և դքսուհին հայտարարել են նորածին արքայազնի անունը: Բրիտանական գահաժառանգը կկրի Ջորջ Ալեքսանդր Լուի անունը, նշվում է Կենսինգտոնյան պալատի հայտարության մեջ, հաղորդում է Риа Новости-ն:

Երեխայի ամբողջական անվանումն է Ջորջ Ալեքսանդր Լուի Քեմբրիջյան, նշվում է հայտարության մեջ:

Երեքշաբթի օրը լուսանկարիչների ու պապարացիների հորդաները արեցին այն լուսանկարը, որը բոլորը ցանկանում էին: Նրանք ֆիքսեցին Բրիտանիայի թագավորական ընտանիքի նոր անդամին՝ արքայազն Ուիլիամի որդուն:

TIME-ը այդ միջոցառումը լուսաբանած գրեթե յուրաքանչյուր լուսանկարչից 1 լուսանկար է ընտրել՝ ներկայացնելով 44 լուսանկարից բաղկացած շարք, քանի որ, ինչպես պարզաբանում է աղբյուրը, 1 լուսանկարն այս դեպքում քիչ է:

Լուսանկարները` այստեղ: