Լոնդոնում բացված Jet Business ընկերության խանութն առաջարկում է յուրահատուկ «ապրանքներ», գրում է Luxlux.net-ը։
Հայտնվել անձնական ինքնաթիռների՝ աշխարհում առաջին խանութում կարելի է միայն հատուկ կարգով գրանցվելուց հետո։ Մուտքն այստեղ բաց է միմիայն միլիոնատերերի, թագավորական ընտանիքների անդամների, բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների և խոշոր ընկերությունների թոփ մենեջերների համար։
Նման խանութ բացելու գաղափարը պատկանում է հայտնի գործարար Սթիվ Վերսանոյին, սակայն այդ նախագծի իրականացման համար նա ծախսել է 5 տարի։
Jet Business-ն արդեն իսկ կարող է առաջարկել իր հաճախորդներին անձնական ինքնաթիռների 18 հազար մոդել։ Ցանկացած առաջարկի մասին գնացուցակը ցուցադրվում է մեծ էկրաններին։ Բացի այդ, խանութում գտնվում են ինքնաթիռների սրահների և օդաչուների խցիկների իրական չափերի հասնող մակետներ։
Սթիվ Վերսանոն նախատեսում է բացել ևս մեկ խանութ, որտեղ հնարավոր կլինի ընտրել ոչ միայն անձնական ինքնաթիռներ, այլև զբոսանավեր, տներ, շքեղ ավտոմեքենաներ։