«Ինչպես աղջկան առաջարկել միասին դուրս գալ և դա անել այնպես, որ նա մերժելու հնարավորություն չունենա։ Ինչպե՞ս կարդալ մտքերը։ Ինչպե՞ս գրել հիթային երգ… Մի խոսքով՝ թվով 10 այսպիսի «ինչպեսներ» և դրանց պատասխաններ, որոնք հետաքրքրում են գրեթե բոլորին։ Այս ամենը YouTube-ում տեղադրել է NihaGiga անուով օգտատերը։ Մեկ ամսվա ընթացքում այս տեսանյութը արդեն դիտել են ավելի քան 5 միլիոն մարդ։ Ու թեպետ այդ պատասխանները իրականում կյանքում կիրառելի չեն, սակայն 228 հազար հոգի հավանել այն. մարդիկ գնահատում են հումորը…» - գրում է 168.am-ը: