Ամերիկացի ռեժիսորը, Google Glass-ով գաղտնի ձայնագրելով Facebook-ի հիմնադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ իր խոսակցությունը, ֆիլմ է նկարահանել՝ անդրադառնալով համացանցի օգտատիրերին հուզող հարցին՝ տեղեկատվության գաղտնիությանը, ներկայացնում է Business Insider-ը՝ The Daily Telegraph-ին հղումով:

Ռեժիսորը նկարահանել է իրենց խոսակցությունը Google Glass-ով, քանի որ Ցուկերբերգը նախապես խնդրել էր նրան անջատել ձեռքի տեսախցիկը՝ չցանկանալով, որ իր խոսքը ձայնագրվի: Terms and Conditions May Apply ֆիլմը հեղինակելով՝ Քալլեն Հոբակը ցանկացել է ցույց տալ, որ ոչ ոք չի ցանկանում, որ իրեն հետևեն կամ օգտագործեն իր տվյալները, ինչը կարող է իրականություն դառնալ Facebook-ի գաղտնիության պայմանների փոփոխության պարագայում: