Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երիտասարդների շրջանում թմրամոլների թվի աճը մեծ խնդիր է ամբողջ աշխարհում, սակայն այժմ գերմանացի ծնողները կարող են լուծել այդ խնդիրը՝ առանց գործին խառնելու իրավապահներ մարմիններին։
Գերմանացի Ռեյտներ Ռութերը հայտնվել է տեղի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ իր առաջարկած յուրահատուկ ծառայության շնորհիվ, գրում է Oddity Cenral-ը։ Այն ծնողներին, ովքեր կասկածներ ունեն, որ իրենց երեխաները թմրամիջոցներ են օգտագործում, տղամարդն առաջարկում է հատուկ մարզված շան օգնությունը։
Ռութերը վստահ է, որ Տոր մականունով իր շունն ի վիճակի է բացառիկ հոտառության շնորհիվ հայտնաբերել թմրանյութերի առկայության հետքերը, ինչը շատ հաճախ չի հաջողվում անել ծնողներին։
Տղամարդը հատուկ կայք է ստեղծել, որտեղ ցանկացողները 95 եվրոյի դիմաց կարող են օգտվել շան ծառայություններից։ Երբ երեխաները տանը չեն լինում ծնողները բերում են Տորին, ով հոտոտելով կարողանում է գտնել անգամ ամենածածուկ վայրերում պահված թմրանյութերը։ Գերմանացու առաջարկած ծառայության առավելությունն այն է, որ թմրամիջոց հայտնաբերելու դեպքում Ռութերը չի հայտնում այս մասին ոստիկաններին՝ թողնելով այդ որոշումը ծնողների հայեցողությանը։