Ի՞նչ են քննարկում կանայք տղամարդկանց մեջքի հետևում: Ինչի՞ մասին են խոսում աղջիկները սրճարաններում կամ հեռախոսով: Ուշադիր կարդացեք ու հիշեք:

Մի քանի ֆակտոր կա, որն ազդում է կանանց խոսակցությունների բնույթի վրա: Առաջին հերթին դա տարիքն է: Երիտասարդ աղջիկներն ավելի շուտ կքննարկեն իրենց ռոմանտիկ արկածները և հազիվ թե անդրադառնան կենցաղային խնդիրներին: Նույնքան կարևոր են նաև կրթությունն ու հավաքված կանանց ինտելեկտուալ մակարդակը: Բացի այդ շատ կարևոր է, թե ինչպիսի հանգամանքներում է ծավալվում խոսակցությունը (արագ հանդիպում սրճարանում, հանկարծակի հանդիպում փողոցում, թե հավաքույթ սրճի սեղանի շուրջ):

Բոլոր տղամարդիկ սրիկա են

Այստեղ մտնում են պատմություններ, թե ինչպես են տղամարդիկ թափթփում գուլպաներդ, կենդանական ձայներ արձակում ֆուտբոլ դիտելիս և քնում այն պահին, երբ իրենք սպասում են ամուսնության առաջարկի: Հետաքրքիր է, որ տղամարդկանցից բողոքելիս կանայք միևնույն է շարունակում են սիրել նրանց: Հաճախ կանայք անգամ չեն էլ փնտրում որևէ լուծումներ, նրանք պարզապես ցանկանում են ազատվել իրենց տանջող էմոցիաներից, իսկ ընկերուհիները լուռ կլսեն ու կցավակցեն:

Լուս, չես հավատա…

Այստեղ կարելի է ընդգրկել բամբասանքներ հարևանների, կուրսեցիների, կոլեգաների, ընկերների կանանց, նախկին ընկերների ընկերուհիների մասին: Ով, ում հետ, ինչպես, երբ, որտեղ և ինչու:

Շոփինգ

Ինչ գնել, որտեղ գնել, ինչ արժե, իսկ ավելի էժան կա… Կանայք հաճախ են խոսակցություններ վարում գնումների մասին. դեմքի քսուքներից մինչև կենցաղային տեխնիկա: Այստեղ են ընդգրկված նաև խոսակցությունները նվերների մասին. ինչ են նվիրել տղամարդիկ, ինչ նվիրել և այլն:

Ով է մեղավոր և ինչ անել

Սրանք խոսակցություններ են այն ամենի մասին, ինչ անհանգստացնում է: Բողոքներ կոլեգաներից, տնօրենից, մայրիկից, ավելորդ քաշից: Քննարկումներ նոր վարժությունների, խոհարարական բաղադրատոմսերի, կենցաղային խորամանկությունների և պարզապես ամենօրյա հոգսերի մասին: Այստեղ են ընդգրկված նաև ինտիմ բնույթի խոսակցությունները: Սակայն պետք է հանգիստ լինել. անգամ ամենաանձնական բաները քննարկելիս աղջիկները չեն անցնում իրենց սահմանները: Խոսելիս էլ քննարկում են ոչ թե չափսն ու երկարությունը, այլ դրանից օգտվելու հմտությունները:

Մայրիկներ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հղիության ժամանակ և ծննդաբերությունից հետո կանանց հորմոնալ ֆոնը փոխվում է: Այդ ժամանակ կանանց խոսակցությունների մեծ մասի բնույթը փոխվում է և տանում դեպի երեխաներն ու նրանց խնամքը: Կանանց ընդամենը փոքր մասն է պատրաստ հետաքրքրվել այլ թեմաներով: Ահա այսպիսի խոսակցություններ: Սակայն պետք է հասկանալ, որ աղջիկները տարբեր են լինում, իսկ դա նշանակում է, որ խոսակցություններն էլ ամենքի մոտ տարբեր բնույթ են կրում: Ասում են, թե տղամարդկանց խոսակցությունները մի քանի անգամ ավելի հետաքրքիր են ու զվարճալի, սակայն ով գիտի, գուցե հենց այդպես էլ կա…

 

Հեղինակ` Mari Love