Սյուզան Օ’Կելլին դիմել էր Հավասարության հարցերով իռլանդական դատարան, երբ WYG Engineering-ի մասնագետը նրա փոխարեն աշխատանքի է վերցրել տղամարդու, որովհետև հետաքրքրված չէր կին աշխատողով: Արդյունքում դատարանի որոշմամբ ընկերությունը հայցվորին ստիպված կլինի որպես փոխհատուցում վճարել 45 հազար եվրո, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The Irish Times-ին:
Ըստ O’Կելլի, WYG Engineering-ում աշխատանքը ստացել է տղամարդը, որովհետև մնացած թեկնածուները երեխաներ ունեցող կանայք են եղել: Կինը նաև դատարանում պատմել է, որ ընկերության ֆինանսական տնօրենը հարցազրույցի ժամանակ հորանջում էր և պատուհանից դուրս էր նայում, իսկ արված նշումները չէին համապատասխանում կնոջ ասածներին:
Սյուզանին ասել են, որ նրան չեն կարող աշխատանքի ընդունել, որովհետև նա ավելի քիչ է տեղեկացված, քան տղամարդ թեկնածուն: Սակայն այդ պահին իռլանդուհին ունեցել է 9 տարվա աշխատանքային փորձ, համապատասխան որակավորում և հիանալի երաշխավորագրեր: Իսկ տղամարդը մի քանի անգամ չէր կարողացել հանձնել հաշվապահի քննությունը:
Ընկերությունը փորձել է վիճարկել այս որոշումը: Ներկայացուցիչները պնդում էին, որ կինը չէր կարողանում պատասխանել պարզ հարցերին և տեխնիկապես ավելի քիչ էր պատրաստված:
Դատարանը, սակայն, ընկերությանը մեղավոր է ճանաչել խտրականության մեջ և նշանակել է 45.000 եվրոյի փոխհատուցում, ինչը հավասար է տարեկան աշխատավարձին: