Դանիայի 40-ամյա բնակչուհի Անեթ Ֆրեդսկովը մեկ տարվա ընթացքում վազքով 15.500 կմ է անցել՝ ի հեճուկս բժիշկների, գրում է ДНИ.ru-ն։ Կիրակի նա ճանաչվել է Երկիր մոլորակի ամենավազող մարդը. կինը յուրաքանչյուր օր հաղթահարել է 42 կմ ճանապարհ, իսկ վերջին օրը նա դա արել է 2 անգամ։

Դա դարձել է Ֆրեդսկովի պատասխանը բժիշկներին, որոնք սարսափելի ախտորոշում էին նշանակել և հայտնել, որ նա այլևս երբեք չի կարողանա վեր կենալ անկողնուց։

Վազքի ընթացքում Անեթին օգնել են կամավորները, նրա առողջությանը հետևել է բժիշկների հատուկ խումբը։ ԶԼՄ-ների ուշադրության շնորհիվ՝ վազքի սիրահարը նույնիսկ հովանավորներ է ձեռք բերել։

Ֆրեդսկովը գերազանցել է բելգիացի մարզիկ Սթեֆաան Էնգելսի ռեկորդը։